Thursday, August 13, 2009

Հնդկաստանում ձերբակալվել է թուրքական նավ

Tert.am-12-8-2009- Հնդկաստանի ափերի մոտ ձերբակալվել է թուրքական ECE A Tanker Grup ընկերությանը պատկանող նավ: Նավի անձնակազմում ընդգրկված են Թուրքիայի 10 քաղաքացի, Ադրբեջանի 5 քաղաքացի և Վրաստանի 1 քաղաքացի: Անձնակազմի 24-ամյա անդամ Անար Մեհդիևն ANSPRESS-ին հաղորդել է, որ նավն արդեն 2 ամիս 5 օր գտնվում է բաց օվկիանոսում` առանց վառելանյութի, խմելու ջրի և սննդի: Մեհդիևի խոսքերով՝ նավը հափշտակվել է Բոմբեյի նավահանգստի շրջակայքում: Անձնակզամի անդամներին արգելված է լքել նավը, նրանք զրկված են նաև ափ դուրս գալու հնարավորությունից:Կատարվածի մասին հաղորդել են Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը, սակայն դրան որևէ արձագանք չի հետևել: Միայն մի քանի ժամ առաջ Հնդկաստանում Թուրքիայի հյուպատոսարանին հաջողվել է կապվել նավի հետ։

No comments: