Thursday, August 13, 2009

Շուտով Հայաստանում երիտասարդ ընտանիքները հատուկ պետական ծրագրով կկարողանան բնակարան ու ավտոմեքենա ձեռք բերել

HayInfo.12-8-2009- Առաջիկայում ՀՀ կառավարությունը կհաստատի հասանելի բնակարանի և ավտոմեքենայի ձեռքբերման ծրագիրը, ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: «Սոցիալ-տնտեսական խնդիրներն առավել տարածված են երիտասարդների մոտ: Այդ դժվարությունները հաղթահարելու համար այս տարվանից երկրում մշակվում է հասանելի բնակարանի և ավտոմեքենայի ձեռքբերման ծրագիրը երիտասարդ ընտանիքների համար: Ներկայում ծրագիրը քննվում է կառավարության կողմից և շուտով կհաստատվի»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով, ծրագիրը մշակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, և երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի շարունակությունն է հանդիսանում: Ինչպես հստակեցրեց նախարարը, հասանելի բնակարանը երիտասարդ ընտանիքները կկարողանան ձեռք բերել հիպոտեկային ծրագրով, ընդ որում Երևանի, մարզերի և սահմանամերձ տարածքների համար կհաստատվեն կանխավճարի և տոկոսների տարբեր դրույքաչափեր: Գրիգորյանն ավելացրեց, որ գումարը երիտասարդ ընտանիքները կմարեն 15 տարվա ընթացքում: «Կարծում եմ, որ շուտով երիտասարդ ընտանքիները կկարողանան օգտվել նման հնարավորությունից»,- հայտարարեց նախարարը:

No comments: