Wednesday, August 5, 2009

Քրդերը չեն կարող գոյատեւել առանց թուրքերի, իսկ թուրքերն` առանց քրդերի

/PanARMENIAN.Net/ 04.08.2009 - Երկրի գլխավոր ազգային խնդրի լուծումը պետք է իրականացվի ոչ թե «սակարկության» ձեւով, այլ «հասարակական բանավեճի» ճանապարհով: Այդ մասին հայտարարել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպմանը` մեկնաբանելով կառավարության առաջարկած «քրդական հարցի» կարգավորումը: Ընդ որում Օջալանը պարտադիր պայման է համարում նաեւ բանտում իր պայմանների բարելավումը: «Քաղաքական կուսակցություններից ոչ մեկը մինչեւ վերջ չի հասկանում խնդրի առանձնահատկությունը»,-նշել է նա: Օջալանի դժգոհությունն է առաջացրել ծայրահեղ ազգայնական Ազգայնական գործողության կուսակցության դիրքորոշումը` կտրուկ հանդես գալով կառավարության ծրագրի դեմ, անվանելով այն երկրի մասնատմանն ուղղված պլան: «70-ականներին դուք վերջ դրեցիք ձախ շարժմանը, իսկ այժմ ցանկանում եք վերջ տալ քրդերին: Քրդերը չեն կարող գոյատեւել առացն թուրքերի, իսկ թուրքերն` առանց քրդերի»,-հայտարարել է Օջալանը` դիմելով NMP գլխավոր նախագահ Դեվլեթ Բախչելիին, գրում է Cumhuriyet-ը:

No comments: