Wednesday, August 5, 2009

ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

«Առավոտ» 4.8.2009 - Ադրբեջանի աճող ռազմական ագրեսիայի առիթով մտահոգություն է հայտնել Եվրոպայի հայկական միությունը: ԵԱՀԿ-ին ուղղված իրենց նամակում միության անդամները նշել են, որ անհանգստացած են Կովկասի, մասնավորապես Հայաստանի բնակչության անվտանգության համար՝ Բաքվից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների պատճառով: Նամակում ասվում է, որ գնահատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկա ռեժիմը ու ռազմական ոլորտում այդ երկրի անվերջանալի առաջխաղացումները, Եվրոպայի հայկական միությունը եզրակացրել է, որ Ադրբեջանը սպառազինվելով՝ խախտել է միջազգային բանակցությունների մասին հիմնարար սկզբունքները: Միությունը ԵԱՀԿ-ին կոչ է արել թույլ չտալ պաշտոնական Բաքվին նստել բանակցային սեղանի շուրջ: «Ադրբեջանը բացահայտորեն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերով, մինչդեռ Հայաստանը փորձում է խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ:

No comments: