Thursday, August 13, 2009

Հայազգի արվեստագետի ցուցահանդեսը Ստամբուլում

Tert.am-12-8-2009- Թուրքիայում ծնված հայազգի հայտնի կոնցեպտուալիստ արվեստագետ Սարգիս Զաբունյանը, ով առավել հայտնի է պարզապես որպես Սարգիս, սեպտեմբերի 10-ին ցուցահանդես է բացելու Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում: Սարգիսի ցուցահանդեսը կտևի մինչև 2010թ. հունվարի 10-ը և, թուրքական մամուլի հաղորդմամբ, կլինի ամենաբազմակողմանի ցուցահանդեսներից մեկը, որը մինչև այժմ ներկայացվել է Ստամբուլում: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են Սարգսի 50-ամյա գործունեության բոլոր ճյուղերի աշխատանքները: Նշենք, որ Սարգիսը ծնվել է Ստամբուլում 1938թ., ավարտել է Միմար Սինան համալսարանը, իսկ 1964թ. սկսած ապրել և ստեղծագործել է Փարիզում: 1967թ. արվեստագետը ստացել է Prix de la Peinture a la Biennale de Paris-ի գլխավոր մրցանակը, իսկ 1991թ. հաղթող է ճանաչվել Grand Prix National de Sculpture մրցանակաբաշխության ժամանակ: Նշենք, որ արվեստագետը 2010թ. ցուցահանդեսներ է բացելու նաև Փարիզի Պոմպիդու ժամանակակից արվեստի կենտրոնում և Ժնևի Ժամանակակից արվեստի թանգարանում:

No comments: