Thursday, August 13, 2009

Ո՞ւր են գնում հայերը հանգստանալու. էկզոտիկ երկրներ գնացողները քիչ են

Tert.am-12-8-2009- Հայաստանի քաղաքացիները, ինչպես պարզել է ուսումնասիրությունները, ամռան հանգստին առավերաբար մեկնում են հարևան Վրաստան՝ Աջարիայի ծով, Թուրքիա, Բուլղարիա ու նաև Եվրոպայի երկրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, Հայաստանից քիչ են էկզոտիկ երկրներ մեկնողները: Ինչ վերաբերվում է Եվրոպա գնացողներին, ապա, կարելի է կարծել, որ այս հաճույքից օգտվողներն էլ բավական փոքր թիվ են կազմում: Նախարարության ներկայացուցիչը խոսել է նաև այն մասին, թե որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելում Հայաստան: Նրա խոսքով՝ մեր երկիր ամենից հաճախ գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոմիության երկրներից և Իրանից:

No comments: