/PanARMENIAN.Net/ 25.08.2009 - Հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջխաղացումների առկայության դեպքում առաջխաղացումներ կլինեն նաեւ հայ-թուրքական հարաբերություններում, առաջին անգամ չի հնչում: Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ հենց Լեռնային Ղարաբաղի գնով եւ Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը: «Ինչ վերաբերում է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությանն այն մասին, որ հայ-թուրքական գործընթացում կարելի է իրական հաջողության հասնել միայն այն բանից հետո, երբ առաջխաղացում արձանագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա այն պարզապես կարելի է դիտարկել որպես որեւէ կողմի ցանկության դրսեւորում», - նշել է Դավիթ Բաբայանը, ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ:
Քաղաքագետի խոսքերով, Ստեփանակերտն արդեն իմունիտետ է ձեռքբերել նման կարգի հայտարարությունների նկատմամբ եւ հանգիստ է արձագանքում: «Նման հայտարարություններ բազմիցս են հնչել, սակայն դրանք ոչինչ չեն փոխում», - ընդգծել է Բաբայանը:
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment