Saturday, August 8, 2009

Քրդական հարցի սրացումը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետեւանքն է

/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - «Եթե հայ եւ թուրք հանրությունների միջեւ ըմբռնում չկա, ապա դա ոչ թե հայկական, այլ թուրքական կողմի մեղքն է»,-մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքերով, Թուրքիայում չկա ազատ հասարակություն: «Թուրքիան պետք է գնա Գերմանիայի ճանապարհով, թուրքական պետության ղեկավարները պետք է գան Հայաստան, ծնկի իջնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ եւ ներողություն խնդրեն իրենց նախնիների կատարած ոճրագործության համար»,-ասել է հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Թուրքիան չի հասկացել, որ քրդական հարցի սրացումը Հայոց ցեղասպանության հետեւանքն է: «Թուրքիան մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դա ցույց տվեցին նրա ջանքերը ապրիլի 24-ին նախօրեին, որ ուղղված էին թույլ չտալու, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթի ժամանակ օգտագործի «ցեղասպանություն» բառը»,-ասել է Ս.Շաքարյանցը:

No comments: