Thursday, August 13, 2009

Ռուսաստանը ճնշում է գործադրում Բաքվի վրա Ղարաբաղի միջոցով. ամերիկացի փորձագետ

Tert.am-12-8-2009- ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր, փորձագետ Սթիվեն Բլանկը Turan գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Կովկասում տիրող ներկայիս իրավիճակը: Բլանկի խոսքերով` վրաց–օսական պատերամից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակը հանգեցրել է ողջ Կովկասում երկրների հարաբերությունների սրացմանը, և, դժվար թե, մոտ ապագայում Ռուսաստանը ցանկանա խնդիրները հասցնել նման մակարդակի հակամարտության: «Ակնհայտ է մի բան, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Վրաստանի և Ադրբեջանի վրա, որոնք իրենցից Կովկասում առավել ընդարձակ հակամարտությունների վտանգ են ներկայացնում: Դա հասկանում է նաև Արևմուտքը: Թբիլիսիի վրա ճնշում է գործադրվում անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով: Դա կրկնվում է նաև Ադրբեջանի նկատմամբ` այս անգամ արդեն Լեռնային Ղարաբաղի միջոցով»,- հայտարարել է փորձագետը: Նրա խոսքերով` Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ ագրեսիա է կիրառել, իսկ զավթող զորքերը պետք է դուրս բերվեն Վրաստանի տարածքից: «Ելնելով խաղաղարար ուժերի վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբունքներից, Վրաստանում և Ղարաբաղյան հակամարտության գոտում չեն կարող տեղակայվել հարևան երկրների զինված ուժեր: Խաղաղարար առաքելություններում պետք է ներգրավվեն անկողմնակալ, անաչառ և ոչ շահագրգիռ պետություններ»,- եզրափակել է Բլանկը:

No comments: