Tert.am. 17-8-2009- Թուրքիայի դատարանը երեկ վճիռ է կայացրել երկրից արտաքսել բրիտանացի անչափահաս զբոսաշրջիկի` երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին «վիրավորանք հասցնելու» համար: Այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի դատարանի նման վճռի պատճառ է հանդիսացել 19-ամյա բրիտանացու անպարկեշտ պահվածքը: Մասնավորապես, երիտասարդ բրիտանացին մերկ բարձրացել էր Աթաթուրքի հուշարձանի վրա, որը գտնվում է Մարմարիս հանգստվայրում: Սակայն ոստիկանությանը անմիջապես հաջողվել էր ձերբակալել «սանձարձակ երիտասարդին»:
Նշենք, որ բրիտանացի զբոսաշրջիկը, ում անունը չի հրապարակվում, ներկայացել է դատարանի առջև, որն էլ վճիռ է կայացրել արտաքսել երիտասարդին երկրից` միաժամանակ արգելելով մուտք գործել Թուրքիա հինգ տարվա ընթացքում:
Tuesday, August 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment