Thursday, August 6, 2009

Հայ քաղաքագետն ընդամենը քարոզչություն է համարում ադրբեջանցի «փախստականներին» ԼՂՀ վերադարձնելու Ադրբեջանի նախաձեռնությունը

HayInfo.5-8-09- Հայ քաղաքագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն ընդամենը քարոզչություն է համարում ադրբեջանցի «փախստականներին» ԼՂՀ տարածք վերադարձնելու Ադրբեջանի նախաձեռնությունը։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:«Թող գումարներ ծախսեն, թող վերադարձնեն մարդկանց Ղարաբաղ, բայց ոչ թե Լեռնային, այլ դաշտային Ղարաբաղ»,- ասաց Մանասյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի փախստականների և տեղափոխված անձանց հարցերի պետկոմիտեի նախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, երկիրը պատրաստվում է «Մեծ վերադարձ» ծրագիրը կյանքի կոչելուն, որը ենթադրում է ադրբեջանցի փախստականների վերադարձը Ղարաբաղի տարածք։Վերադարձի ծրագիրն իբր մի քանի փուլ է ընդգրկում՝ տարածքների ականազերծում, ենթակառուցվածքների վերականգնում, նոր տնտեսական ծրագրեր և նոր աշխատատեղերի ստեղծում։

No comments: