Tert.am 4-9-9- Միջազգային ֆուտբոլային ասոցացիան (FIFA) արգելել է լոնդոնյան «Չելսիին» խաղացող գնել երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում: «Արիստոկրատները» մեղավոր են ճանաչվել նրանում, որ 2007 թվականին դրդել են ֆրանսիական «Լանսի» կիսապաշտպան Գաել Կակուտային խախտել գործող պայմանագիրը ակումբի հետ:
«Լանսը» բողոք է ներկայացրել FIFA՝ լոնդոնյան ակումբի ոչ կոռեկտ պահվածքի համար, որ և բավարարվել է: Ինքը Կակուտան 4-ամսյա որակազրկում է ստացել: «Չելսիի» հետ մեկտեղ նա նաև պետք է իր նախկին ակումբին վճարի 750.000 եվրո՝ գործող պայմանագրի խզման համար: Լոնդոնցիները նաև «Լանսին» 130 հազար եվրո կվճարեն՝ խաղացող դաստիարակելու համար:
«Չելսին» չի կարող նորեկներ գրանցել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը, որը կբացվի 2011 թվականի հունվարի 1-ին:
Նշենք, որ Աբրամովիչի ակումբը արդեն իսկ հայտարարել է այս որոշումի բողոքարկման մասին.
««Չելսին» առավել ուժեղ բողոքարկում է ներկայացնելու՝ FIFA-ի որոշման վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ մեզ դեմ կիրառված սանկցիաները աննախադեպ են ու անհամաչափ ներկայացված մեղադրանքներին:
Մենք չենք կարող ավելի ստույգ մեկնաբանություններ ներկայացնել մինչև չունենանք FIFA-ի գրավոր բացատրությունը այս անլսելի ու սանձարձակ որոշման վերաբերյալ», – ասվում է «Չելսիի» պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment