Saturday, September 5, 2009

Հանքային ջրերի արտադրությունը Հայաստանում նվազել է

News.am- 4-9-2009- Հայաստանում 2009թ. առաջին յոթ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ նվազել է հանքային ջրերի արտադրության ծավալը: 2009թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 13 միլիոն 408 հազար լիտր հանքային ջուր, ինչը անցյալ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջում է 38.2 տոկոսով: 13.8 տոկոսով կրճատվել է նաեւ աղբյուրի ջրի արտադրությունը եւ կազմել 4 միլիոն 996 հազար լիտր: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2009թ.-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 13.4 տոկոսով եւ կազմել 19 միլիոն 795 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրության ծավալն աճել է 11.3 տոկոսով եւ կազմել 4 միլիոն 249 հազար լիտր:

No comments: