Thursday, September 3, 2009

Ազատագրված հայրենի հողը հետ չեն տալիս, ինչ էլ որ դրա համար խոստանան

/PanARMENIAN.Net/ 02.09.2009 - «Ամեն տարի ես, վերադառնալով այստեղ, հիշում եմ, թե ինչպես էր ժողովուրդը զենքը ձեռքին կանգնում` պաշտպանելով հայրենի հողը: Ամիսը մեկ անգամ ես Ղարաբաղ եմ ժամանում եւ ուժերիս չափով փորձում օգնել»,- Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, լեգենդար հրամանատարի խոսքով, ԼՂՀ-ն ուժեղ երաշխիքներ ունի` բանակը, ժողովուրդը, արժանապատիվ կյանքի ձգտումը: «Մենք պետք է ղեկավարենք իրադրությունը, դա մեր հողն է: Ես` որպես ռազմական մարդ, հրաժարվում եմ պատասխանել որեւէ տարածքի հանձնման մասին հարցին: Մենք առանց այդ էլ շատ բան ենք կորցրել` Շահումյանը, Արծվաշենը: Ազատագրված հայրենի հողը հետ չեն տալիս, ինչ էլ որ դրա համար խոստանան»,- ընդգծել է Կոմանդոսը:

No comments: