Saturday, September 5, 2009

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

սեպտեմբերի 19-20, 2009 թ., ԵրեւանՍիրելի հայրենակիցներԻնչպես արդեն հայտարարվել է, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս. թ. սեպտեմբերի 19-20-ը անցկացվելու է Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը: Հաշվի առնելով համաժողովում քննարկման ներկայացված հարցերի արդիականությունը` հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբում, գիտակրթական եւ մասնագիտական համահայկական նշանակության իրավաբանական խնդիրները, իրավաբանների համահայկական առաջին համաժողովի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ աշխարհասփյուռ բազմաթիվ հայ իրավաբանների խնդրանքով համաժողովի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ սեպտեմբերի 10-ը` շատերի արձակուրդում գտնվելու պատճառով:Համաժողովի կազմկոմիտեն արդեն ստացել է 50-ից ավելի մասնակցության հայտեր աշխարհի տարբեր երկրներից (ԱՄՆ, Արգենտինա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Լիբանան, Ռուսաստան եւ այլն):Մասնակցության հայտերը, ինչպես նաեւ համաժողովի մասին այլ տեղեկատվություն կարող եք ստանալ www.mindiaspora.am կայքի` «Խորհրդաժողովներ» բաժնի «Իրավաբանների համահայկական առաջին համաժողով» ենթաբաժնից:Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն` հետեւյալ հասցեով` Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ (հեռ` 58-56-01 (1-16), e-mail` lawyersforum2009@mindiaspora.am):Սպասում ենք Ձեր արձագանքներին

No comments: