HayInfo-18-9-2009- Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել. քանի դեռ չեն ազատագրվել «Ադրբեջանի գրավյալ տարածքները», Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Ըստ նրա, ներկայումս ինտենսիֆկացել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ ընթացող Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունները: «Թուրքիան համարում է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը շատ մոտ է: Եթե մենք Հայաստանի կողմից կոնկրետ քայլեր չտեսնենք, ապա սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Թուրքիայի վարչապետը, գրում է «Միլիեթը»:Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment