/PanARMENIAN.Net/ 05.09.2009 - Թուրքիայում պատրաստվում են հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթօղրուլ Գյունայը Սիվասի Կոնգրեսի 90-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: «Մենք առայժմ չունենք նախագիծ, սակայն կա մտադրություն եւ հնարավորություն: Անգամ Ալփարսլան Թյուրքեշն էր նման գաղափար առաջարկում: Մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղությունը տիրի ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Իսկ համատեղ հուշարձանները, գիտական աշխատանքները, մշակութային կապերի զարգացումը դրան հասնելու ճանապարհներից են»,- ասել է Գյունայը, գրում է Milliyet-ը:
Ինչպես հայտնի է PanARMENIAN.Net-ին, այս տարվա աշնանը Մուշի շրջանում Թուրքիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ ծրագրվում է հայկական մշակույթի օրեր անցկացնել: ՀՀ Մշակույթի նախարարությունն այդ մասին տեղեկացված չէ: Հայկական կողմի նախաձեռնությունը բխում է մի շարք հասարակական կազմակերպություններից: Ավելին, գարնանը Մուշում ենթադրվում է Հայկական գրքի օր անցկացնել:
Ալփարսլան Թյուրքեշը եղել է թուրքական ուլտրաազգայնական «Ազգայնական շարժման կուսակցության» եւ «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության առաջնորդը:
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment