Tert.am. 18-9-2009- Այսօր առավոտյան «Ակոս» թերթը ահազանգել է Ստամբուլի Բալիքլի թաղամասում հունական գերեզմանատան վրա հարձակման դեպքի կապակցությամբ։ Անհայտ բարբարոսները վնասել և ջարդել են 90 գերեզմանաքար։ Հունական թեմի պատրիարք Բարդուղիմեոսն այցելել է գերեզմանատուն՝ իրողությանն ականատես լինելու նպատակով։
Հունական հիմնադրամի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունական համայնքը շատ փոքր է, և իրենց դժվար է գիշերային պահակներ պահել, ովքեր կկարողանան կանխել նման բարբարոսությունները։
Բացի այդ, հարձակվողներին օգնել է այն հանգամանքը, որ գերեզմանատան պատերը շատ ցածր են։
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment