Tert.am. 2-9-2009- «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվող տոնակատարությունների ժամանակ մեկնաբանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները։
Շնորհավորելով ԼՂՀ ժողովրդին անկախության տարեդարձի առթիվ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ սեպտեմբերի 2-ը հպարտության և պատասխաատվության օր է, սակայն ուրախ օր չէ, որովհետև հերթական անգամ «հայոց շահը, մեր ինքնությունը, անվտանգության խնդիրները դրված են նժարի վրա, և ոչ անպայման թշնամու մեղքով, այլ մեր սեփական անմիաբանության»:
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Լեռնային Ղարաբաղից, «Ժառանգության» հիմնադիրը չի շտապել վերջնական եզրահանգում անել թե ղարաբաղյան և թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ, սակայն նշել է, որ ինքը ներկա դրությամբ որևէ ուղղությամբ քայլ առաջ չի տեսնում:
«Իհարկ», քանի դեռ որևէ բան վերջնական չէ թե արցախյան հիմանխնդրում, թե հայ-թուրքական հարաբերություններում, չի կարելի վերջնական եզրահանգում կատարել: Սկզբնական կարելի է հետևյալն ասել. քանի որ Հայաստանի երրորդ նախագահը հայտարարեց հանրային քննարկումների մասին, նաև խոսեց նրա մասին, որ պետք է հեռու մնանք մանր սպեկուլիացիաներից, ես համարում եմ, որ աչքակապություն տեղի ունեցավ Հայաստանի իշխանության կողմից հայոց ժողովրդի նկատմամբ. ոչ անկեղծ մոտեցում: Ես համաձայն չեմ նրա հետ, որ իշխանությունները ճշմարտություն են ասել հայ ժողովրդին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ ինքը դեռևս վերջնական պասասխան չի ստացել ԱԺ-ից, թե ինչ են իրենցից ներկայացնում Մարդիդյան առաջարկները:
Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին հրապարակված Արձանագրություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցում էլ լավատես չի եղել։ Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը, ըստ էության, «ուղղակի կամ անուղղակի ընդունել է Թուրքիայի Հանրապետության մի քանի նախապայմաններ»։
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment