«Լրագիր» 23-9-2009- Հետաքրքիր տեղեկություն է հրապարակել www.religions.am կայքը Նարինե Կիրակոսյանի հեղինակությամբ: Հեղինակը blagovest-info.ru կայքում գրում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը բաց նամակ է հղել Հայաստանի քաղաքական վերնախավին, որտեղ անհանգստություն է հայտնում Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի կապակցությամբ: «Հայ-թուրքական հնարավոր դիվանագիտական հարաբերության կապակցությամբ անհանգստության ալիքը համակել է սփյուռքին: Ամենից շատ մենք մտահոգվում ենք Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ», Արամ առաջինի նամակից մի հատված է մեջբերում հեղինակը: Արամ առաջինը Սերժ Սարգսյանին կոչ է անում անցկացնել լայն հասարակական քննարկումներ, որոնց կմասնակցի նաեւ Սփյուռքը: Արամ առաջինը գրում է, որ ի թիվս նախապայմանների, Թուրքիան անպայման փորձելու է մոռացության մատնել հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:
«Հստակ գիտակցելով քաղաքական բանավեճի նրբությունը որ առկա է հայ-թուրքական նոր հարաբերության սկզբնավորման մակարդակում, մենք համարում ենք, որ հայկական կողմը պետք է ամուր լինի ցեղասպանության ճանաչման իր դիրքորոշման մեջ: Հասկացեք, մենք հետնորդներն ենք նրանց, ով ենթարկվեց ոչնչացման (սպանվեցին, այրվեցին, ողջ-ողջ թաղվեցին, սովամահ եղան, ցրտահարվեցին, ենթփարկվեցին հալածանքի եւ ծաղրանքի իրենց հայրենի հողից արտաքսվելով), եւ մենք իրավունք չունենք, որ մոռացությունը հաղթի քաղաքական բանավեճերի հետ մրցակցությունում: Դրա համար էլ աննպատակահարմար ենք համարում որեւէ հանձնաժողովի ստեղծումը, որը քողարկված, պատմական արխիվների ուսումնասիրության անվան տակ, կարող է ցեղասպանության հարցի վրա գցել կասկածի ստվեր: Միեւնույն ժամանակ մենք չենք ցանկանում, որ թուրքական կողմը սփյուռքին մեղադրի Հայաստանի հանրապետության գործերին միջամտելու համար եւ հայ-թուրքական հարաբերության նորմալացմանը խոչընդոտելու համար: Այսու, առաջացել է անհրաժեշտություն,ո ր Հայաստանի նախագահ Սերժ սարգսյանը ցրի բազմամիլիոն սփյուռքահայության մոտ առաջացած բոլոր կասկածները», գրում է Արամ առաջինը:
Հետաքրքրական է, որ Մեծի Տանն Կիլիկյո կաթողիկոսի նամակի մասին, որն ուղղված է Հայաստանի քաղաքական էլիտային, տեղեկացնում է ռուսական մի կայք, իսկ հայկական մեդիա տարածությունում այդ նամակի մասին որեւէ տեղեկատվություն չկա:
Wednesday, September 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment