HayInfo 2-9-2009- Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների ընթացքում միջնորդի դերը, ինչպես հայտնի է, ստանձնել է Շվեյցարիան՝ ի դեմս երկրի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի։
Tert.am-ը զրուցեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ներկայացուցիչ Նադին Օլիվիյերիի հետ, ով կարևորեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը։ Օլիվիյերիի խոսքերով՝ միջնորդի դերն ինքնին պահանջում է գաղտնիություն, այդ իսկ պատճառով նա չցանկացավ բացահայտել բանակցությունների բոլոր մանրամասները։
Օլիվիյերին նշեց, որ երեկ տարածած հաղորդագրությունը շատ կարևոր քայլ էր ընթացող բանակցային գործընթացում։
Շվեյցարիան միջնորդի դեր է կատարում արդեն երկու տարվա ընթացքում՝ 2008 և 2009 թվականներին, մեզ հետ զրույցում նշեց Օլիվիյերին։
Վերջինիս հաղորդմամբ՝ միջնորդի դեր կատարելու խնդրանքով իրենց դիմել են Հայաստանը և Թուրքիան, և Շվեյցարիան պատրաստակամ է աջակցել «տարածաշրջանում խաղաղության և կայնության հաստատմանը»։
Զրույցի վերջում Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ներկայացուցիչը մեզ հաղորդեց, որ Արձանագրությունների ստորագրման արարողությունը, հնարավոր է, տեղի ունենա Շվեյցարիայում։
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment