«ԱԶԳ, 19-09-2009թ - Այդ մասին երեկ գրել է «Զամանը»: Թուրքական թերթի վկայությամբ հայցը ներկայացրել է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, Խոջալուի այսպես կոչված կոտորածների առնչությամբ: Նա միության այլ անդամների հետ հայցի դիմումը փոստով դատարան ուղարկելուց հետո Իգդիրում կազմակերպել է մամուլի ասուլիս, որտեղ մասնավորապես նշվել է, որ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղի կապակցությամբ Թուրքիա գալու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որպես նախապայման առաջադրեց Իգդիրի վարչական տարածքում գտնվող Ալիջանի (Մարգարա) սահմանային անցակետի բացումը:
Այնուհետեւ «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյուլբեյը շարունակել է. «1992-ին Սարգսյանը հրամանատարն էր այն ստորաբաժանումների, որոնք նրա հրամանով Խոջալուում կազմակերպեցին հարյուրավոր ազերիների սպանությունը եւ սպանություններին անձամբ մասնակցեց ինքը: Այդ ժամանակահատվածում մեկ միլիոն 200 հազար ազերիներ ստիպված լքեցին հայրենի հողը, հետեւաբար Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան ենք դիմում, որ պատասխանատվության ենթարկի նրան եւ ասում ենք. «Մարդասպան Սարգսյանը չպետք է ոտք դնի մեր հողերում եւ օգտագործի Իգդիրի անցակետը»:
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment