Tuesday, October 27, 2009

Սեքսի մասին թոք-շոուին մասնակցելու համար` 60 մտրակի հարված

Aysor.am- 26-10-2009- Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդդա քաղաքի դատարանը լրագրողուհուն դատապարտել է 60 մտրակի հարվածների` թոք-շոուին մասնակցելու համար, որտեղ մի տղամարդ խոսել է սեքսի մասին: Այս մասին տեղեկացնում է Ասոշիեյթեդ Պրեսը: 22-ամյա Ռոզաննա ալ-Յամիի վրայից դատավորը հանել է մեղադրանքը, սակայն պատիժը նշանակել է «վախեցնելու համար»: Լրագրողուհին ասել է, որ «չափազանց հիասթափված և տրտմած է», որպեսզի բողոքարկի: Աղմուկ բարձրացրած հաղորդումը հեռարձակվել է լիբանանյան LBC արբանյակային ալիքով այս տարվա հուլիս ամսին: Ինչպես բացատրել է լրագրողուհին, նա ծրագրում աշխատել է որպես համակարգող և կապ չի ունեցել այն դրվագին, որտեղ սաուդացին պատմել է իր աշխույժ սեռական կյանքի մասին և ցուցադրել սեքս-խաղալիքները, (որոնք եթերի ժամանակ այնուամենայնիվ տեսանելի չէին): Բերանբաց տղամարդուն հոկտեմբերի սկզբին դատապարտել էին 5 տարվա ազատազրկամն և 1000 մտրակի հարվածների, իսկ ևս երեք հոգու, ովքեր երևացել են ծրագրում, յուրաքանչյուրին` 2 տարվա ազատազրկում և 300 հարված: Ի դեպ, դատապարտված` Սուլեյման ալ-Ջումեյնի փաստաբանը վստահեցնում է, որ հեռուսատալիքը իր հաճախորդին մոլորեցրել է և վերջինս չի գիտակցել, որ խոսում է տեսախցիկի առջև:

No comments: