Tuesday, October 27, 2009

Հակոբյանների ընտանիքը շահել է թուրքական իշխանությունների դեմ բացած դատը

Panorama.am- 26-10-2009- Այս դատական գործի պատմությանն անդրադարձել է թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը: Կայսերցի Մարտին Հակոբյանը 1900-ականների գալով Ստամբուլ` հիմնում է մի բանկ: Առաջին աշխարհամարտի ժամանակ, կենսական անվտանգության պայմանների բացակայությունից ճարահատ, Հակոբյանն իր ընտանիքին տեխափոխում է Ռումինիա: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո ոչ-մահմեդականների սեփականատիրական իրավունքների վերաճանաչման շրջանում ընտանիքը կրկին վերադառնում է Ստամբուլ: 1949 թվականին, երբ փորձ է արվում այդ ընտանիքին պատկանող Բոսֆորի եվրոպական ափի 100 ակր հողատարածքներից 44-ը պետականացնել, Մարտին Հակոբյանը դատական գործ է բացում: 1955թ., սակայն, Հակոբյանների ընտանիքը դարձյալ ստիպված եղավ լքել Թուրքիան: Մարտին Հակոբյանի մահից հետո, նրա որդին` Պետրոս Հակոբյանը, 1991թ. վերսկսեց իրավական պայքարը: Պետրոսի մահից հետո դատավարական պայքարի մեջ մտան նրա կինն ու աղջիկները: Ի վերջո, թուրքական վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ, հայկական այդ ընտանիքը կարողացավ վերականգնել է սեփականատիրական իրավունքներն իրեն պատկանած հողերի նկատմամբ: Ի դեպ, հողի արժեքն այսօր բիլիոնների է հասնում, քանի որ այնտեղ կան պատմական վայրեր , մեծահարուստների ապարանքներ, գործում են մի շարք ռեստորաններ, գիշերային ակումբներ: Այժմ այդ հողատարածքների վրա ռեստորանների և այլ շինությունների սեփականատերերը խուճապի մեջ են: Բայց Հակոբյանների ընտանքիը հայտարարել է, որ մտադիր չէ քանդել այդ շինությունները, նրանք կարող են դրանք վաճառել:

No comments: