Wednesday, October 21, 2009

«Թուրքիան չի հրաժարվի ղարաբաղյան հարցից». Ադրբեջանը միևնույնն է հանում է դրոշները

Tert.am. 20-10-2009- «Ադրբեջանական հողերը սուրբ են մեզ համար, և դրանց ազատագրումը Թուրքիայի ազգային հարցերի շարքում զբաղեցնում է ամենավերին հորիզոնականը: Մեր այս դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ այն դեպքում, եթե երկինքը երկիր ընկնի»,- Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: «Մենք մեր բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում ենք Ղարաբաղի հարցը: Վարչապետ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև Պիտսբուրգում տեղի ունեցած հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր ղարաբաղյան հարցին: Մեր նախագահի և Օբամայի քննարկման հիմնական թեման նույնպես եղել է Ղարաբաղը: Իմ և Հիլարի Քլինթոնի բանակցությունների գլխավոր թեման տարածքների «ազատարգրման» հարցն էր: Թուրքիան շարունակում է այս քաղաքականությունը: Դրանում փոփխություններ չեն լինի: Բոլորը գիտեն, թե ինչ ենք մենք պատմության ընթացքում արել Ադրբեջանի համար` անկախություն ձեռք բերելուց հետո: Առաջիկայում մենք ավելին կանենք: Ես դա ասում եմ ադրբեջանական ժողովրդին: Ես հավատում եմ` այս գործընթացը կավարտվի «հողերից դուրս գալով»: Թող ոչ ոք կասկածի տակ չդնի Թուրքիայի դերն այս տարածաշրջանում և ողջ աշխարհում»: Ինչ վերաբերում է գազային հարցերի շուրջ հակասություններին, ապա, Դավութօղլուն նշել է, որ բանակցությունները շարունակվում են: «Դա ավելի շատ առևտրային հարց է: Սակայն Կասպից ծով-Անատոլիա-Եվրոպա գիծը մեզ համար ռազմավարական կարևորություն ունի»: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասրակական-քաղաքական վարչության ղեկավար Ալի Հասանովն այլ բացատրություն է տվել «դրոշների պատահարին»: Նրա խոսքերով՝ Բաքվից բոլոր օտարերկրյա դրոշների, այդ թվում Թուրքիայի դրոշի հանելու փաստը «կապված չէ վերանորոգման աշխատանքների հետ»: «Այսուհետ,- ճշտել է Ալի Հասանովը,- արտասահմանյան երկրների և կազմակերպությունների դրոշները կարող են բարձրացվել միայն նրանց պատկանող դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսարանների, օտարերկրա բարձաստիճան պաշտոնյաների բնակության վայրերի և օրենքով հաստատված այլ տարածքներում»: Թուրքական և ադրբեջանական մամուլի հրապարակումների հիման վրա

No comments: