News.am 30-10-2009- Շվեդիայի Սոցիալ Դեմոկրատական կուսակցությունը որոշում է կայացրել շարունակել իր աշխատանքները Շվեդիայի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Շվեդիայի Հայկական Ասոցիացիաների Միությունը հայտնում է, որ Շվեդիայի ՍԴԿ նիստը տեւական քննարկումներից հետո որոշել է անտեսել կառավարության առաջարկը եւ հաստատել է J28 առաջարկի առաջին մասը, ըստ որի «Սոցիալ դեմոկրատները պետք է գործեն 1915 Ցեղասպանության եւ Քրդերի ցեղասպանության`Շվեդիայի, ԵՄ եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչման համար»:
Շվեդիայի Հայկական Ասոցիացիաների Միությունը ողջունել է այս որոշումը ու միեւնույն ժամանակ նշել, որ այն չի ազդի Թուրքիայում ժողովրդավարության զարգացման, ցեղասպանության հետաքննման եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վրա։
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment