Tert.am. 30-10-2009- 2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման գործով վերջին դատալսումը:
«Երկիր» միության տարածած հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը լսեց Չախալյանների փաստաբաններ` Ստեփան Ոսկանյանի և Նինո Անդրիաշվիլիի պաշտպանական ճառերը, այնուհետև խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ /15-20 րոպե/ անցկացնելուց հետո հրատարակեց իր որոշումը, որով անփոփոխ թողեց Վահագն, Ռուբեն և Արմեն Չախալյանների նկատմամբ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված դատավճիռը:
Պաշտպանության կողմը մտադիր է բողոքարկել վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վրաստանի գերագույն դատարանում:
Վահագն Չախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի …դեմ)` դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը, մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում) և 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)` դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում)` որպես պատիժ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքով:
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment