Tuesday, October 20, 2009

Թուրքիայի ընդդիմությունն ադրբեջանական բողոքներին ըմբռնումով է մոտենում

Panorama.am-19-10-2009- Թուրքիայի առաջատատար կուսակցությունները, Ադրբեջանի հետ սառը հարաբերություններ պահպանելու համար, քննադատության են ենթարկել Էրդողանի կառավարությանը, այս մասին հայտնում է «Ապա» լրատվական գործակալությունը: Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ, պատգամավոր, նախկին դեսպան Օնուր Օյմերը ասել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող բողոքը հավուր պատշաճի չի ընկալվում: Նրա կարծիքով, եթե Թուրքիան ինչ-որ գործընթաց է իրականացնում, ապա չպետք է մյուս գործընթացներն աննկատ թողնի: Մինչ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները ստորագրելու գործընթացը, Ադրբեջանը գազային պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ իրականցվող վիզային ռեժիմի ժամկետը` 1 տարի ժակմետից նվազեցրեց մինչև 3 ամիս: Ադրբեջանական կողմը բացահայտորեն հայտարարեց. «Իսկ մենք ձեզ հետ հարաբերություններում այս ձևով կվարվենք»: Եթե հարաբերությունների վատթարացումը այսպես շարունակվի, ապա երկու երկրների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերությունները կփչանան: Պետք է մտածել` ո՞վ հաղթանակած դուրս կգա այս գործընթացից: Պատգամավորը իր մտահոգությունն է հայտնել նաև այն բանի կապակցությամբ, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ խոստում չի տվել, և Թուրքիա-Ադրբեջան ցանկացած հակասությունից հաղթանակած է դուրս գալու միայն Հայաստանը: Օնուր Օյմերի դիտարկմամբ, Թուրքիայի կողմից իրականացվող քայլերը սխալ են: Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի` Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում, Դենիս Բայկալը զգուշացրել էր, որ Թուրքիայի կողմից, նշյալ արձանագրությունների ստորագրումը սխալ հաշվարկված քայլ է: Ներկայիս կառավարությունը ոչ մեկին չի լսում և Հայաստանի հետ պարտվողական քաղաքականություն է վարում:

No comments: