Tuesday, October 20, 2009

ԸՍՏ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԵՐԹԻՙ ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԻՐԱՆԻ ՎՐԱ

«ԱԶԳ, 20-10-2009- Ֆրանսիական «Կանար անշենե» երգիծական շաբաթաթերթի տվյալներով, Իսրայելը պատրաստվում է գրոհել Իրանի վրա: Ֆրանսիայում առավել անկախ հասարակական-քաղաքական լրատվամիջոցներից մեկը համարվող այդ թերթը տեղեկացնում է, որ Իսրայելը ֆրանսիական ձեռնարկություններում պատվիրել է ընտիր ստորաբաժանումների մարտիկների համար նախատեսված օդապարիկներ: Բացի դրանից, արտերկրում գտնվող գերպրոֆեսիոնալ զինծառայողներին գաղտնի հրահանգված է վերադառնալ Իսրայել: Թերթը կարծում է, որ հարձակումը նախատեսված է իրականացնել 2009-ի դեկտեմբերին կամ 2010-ի հունվարին: Հաղորդվում է նաեւ, որ Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Գաբի Աշկենազին վերջերս Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ ռմբակոծել Իրանը, բայց կարող է այնտեղ մարտիկներ ուղարկել ցամաքային գործողության համար: Լրագրողները կարծում են, որ Աշկենազին նկատի ունի վնասագործությունը եւ Իրանի միջուկային ծրագրին առնչվող ձեռնարկությունների ղեկավարների սպանությունները:

No comments: