Monday, October 26, 2009

Իրանը միակողմանիորեն վերացնում է վիզային ռեժիմը Ադրբեջանի հետ

News.am. 26-10-2009- Իրանի ԱԳՆ-ն հույս ունի, որ երկրի կառավարություն ներկայացված նախագիծը, ըստ որի, Իրանը միակողմանիորեն վերացնում վիզային ռեժիմը Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների հետ, արագ կհաստատվի: Այս մասին Թեհրանում մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին: «Իրանական կողմը քայլեր է ձեռնարկում երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով»,- ասել է Մոթաքին, ու հավելել, որ դրանցից մեկն էլ հենց միակողմանիորեն վիզային ռեժիմի վերացումն է: Իրանի ԱԳՆ-ն իր առաջարկներն է ներկայացրել խորհրդարանին: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այդ հարցը կքննարկվի ու կընդունվի",- նշել է նա ու հույս հայտնել, որ ադրբեջանական կողմը եւս կգնա նման պատասխան քայլի:

No comments: