
Tert.am. 26-10-2009- «Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միմյանց հետ շաղկապելը շատ սխալ է»,- այս մասին թուրքական «Ռադկիկալ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին, հաղորդում է ANS PRESS-ը:
«Ռուսաստանն իսկապես աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է դեսպանը:
«Նախորդ տարվա սեպտեմբերին Վրաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, երբ ես այցելեցի Թուրքիայի ԱԳՆ, նկատեցի, որ շատ հարմար պահ է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է Իվանովսկին` միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան, ձգտում է Կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Ռուս դեսպանի խոսքերով` Ռուսաստանի հարաբերությունները թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ շատ խորը և ամուր են:
Շոշափելով նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման` դեսպանը նշել է, որ տվյալ հարցի լուծումը շատ կարևոր և անհրաժեշտ է Ռուսաստանի համար, քանի որ «Կովկասում կայունության հաստատումը բխում է նաև մեր շահերից, որովհետև այն դրական կազդի Ղազախղտանի և Չեչնիայի խնդիրների վրա»: Միևնույն ժամանակ Իվանովսկին ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը միմյանց հետ շաղկապելը շատ սխալ է:
No comments:
Post a Comment