Saturday, October 10, 2009

Սյուզի Քենտիկյանն ու Յուլիա Սահինն անցել են կշռման արարողությունը

/PanARMENIAN.Net/ 10.10.2009 - WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ կանանց շրջանում թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51) աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը եւ նրա մրցակից աշխարհի նախկին չեմպիոն անպարտելի գերմանուհի Յուլիա Սահինն անցել են կշռման արարողությունը մենամարտից հետո: Կշռման արդյունքում Քենտիկյանը (50,7կգ) 400 գրամով ծանր էր Սահինից (50,3): Քենտիկյան-Սահին մենամարտը կանցնի հոկտեմբերի 10-ին Ռոստոկ քաղաքի Universam Box-Promotion-ում կայանալիք բռնցքամարտի շոուի շրջանակներում: Նշենք, որ այս մենամարտում կխաղարկվի չեմպիոնական երեք գոտի` առաջինը, Քենտիկյանը կպաշտպանի WIBF եւ WBA վարկածներով տիտղոսները, ինչպես նաեւ կխաղարկվի WBO տիտղոսը կանանց շրջանում:

No comments: