Saturday, October 10, 2009

Նիկոլա Սարկոզին գովել է Աբդուլահ Գյուլին՝ ասելով, որ Հայաստանի հետ հաշտեցումը Գյուլի անձնական խիզախությունն է

News.am. 10-10-2009- Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ Ֆրանսիայի իր գործընկեր Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 9-ին մոտ մեկ ժամ տեւած աշխատանքային ճաշկերույթի ժամանակ անդրադարձել են Թուրքիայի Եվրամիության անդամակցության խնդրին, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը, քրդական PKK-ի խնդրին, Nabucco-ի նախագծին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթը, Ելիսեյան պալատում տեղի ունեցած ճաշին մասնակցել են նաեւ թուրքական կողմից՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, պետնախարար, Եվրամիության գծով բանագնաց Էգեմեն Բաղըշը, իսկ ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության գործերով պատասխանատու Պիեր Լելուշը։Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գովել է Աբդուլահ Գյուլին՝ ասելով, որ Հայաստանի հետ հաշտեցումը Գյուլի անձնական խիզախությունն է: Հիշեցնենք, որ թեեւ այս նախաձեռնությունն սկսվել է Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից, սակայն եվրոպական ղեկավարները դրա համար գովում են թուրքական կողմին:

No comments: