/PanARMENIAN.Net/ 21.10.2009 - Երեւանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը, որին կասկածում են ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:
«Օպերատիվ-հետախուզական եւ հետաքննչական աշխատանքների արդյունքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցում էր ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո կենտրոնը:
Գ.Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (պետական դավաճանություն եւ լրտեսություն): Հայրապետյանը պահեստի փոխգնդապետ է: 2007թ. նա հեռացվել էր Հայաստանի ԶՈՒ շարքերից ռազմական եւ ծառայողական կանոնակարգի կոպիտ խախտման համար:
Նույն գործով ձերբակալվել է նաեւ այլազգի մի քաղաքացի, որն իրականացնում էր կապը Հայրապետյանի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ: Այս քրեական գործով հետաքննությունը վարում է Հայաստանի ԱԱԽ քննչական վարչությունը:
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment