/PanARMENIAN.Net/ 16.10.2009 - Այսօր տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ` փաստաթղթերի մեկնաբանություններ» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը: Գրքում մանրամասն վերլուծվում են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բոլոր գոյություն ունեցող փաստաթղթերը:
«Ցավոք, գիրքը լույս է տեսել Բարսեղովի մահից հետո»,-ասել է Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքերով, իր կյանքի վերջին 10 տարիները Յուրի Բարսեղովը նվիրել է Հայաստանի հիմնական խնդիրների ուսումնասիրությանը` Հայոց ցեղասպանությանն ու Ղարաբաղի հարցին: Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանին գրքի հրապարակման գործում ֆինանսական օգնության համար:
Հանդես է եկել նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, որը բարձր է գնահատել Յուրի Բարսեղովի աշխատանքները` հայտարարելով, որ դա չափազանց կարեւոր է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր փաստաթղթերը մանրակրկիտ վերլուծության ենթարկվեն: «Զարմանալի է, որ նման լայնածավալ աշխատանքը նա կարողացել է միայնակ կատարել»,-ասել է Շիրինյանը` ընդգծելով նման գրքերի անհրաժեշտությունը նաեւ Նախիջեւանի ու Ջավախքի վերաբերյալ:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment