News.am- 16-10-2009- Ֆրանսիական Le Figaro թերթը հոկտեմբերի 7-ին թուրքական էներգետիկ ուղիների վերաբերյալ իր հոդվածում տեղադրել է նաեւ տարածաշրջանի քարտեզը, որը կազմվել է ԱՄՆ կառավարության էներգետիկայի դեպարտամենտի եւ ԿՀՎ-ի կողմից: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները քարտեզում ներկայացված են Սեւրի պայմանագրի համաձայն:
Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականին Ֆրանսիայի Սեւր քաղաքում` մի կողմից Անտանտի եւ նրան միացած երկրների կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբերի, խորվաթների, սլովենացիների թագավորություն, Հիջազ, Չեխոսլովակիա եւ Հայաստան), մյուս կողմից` սուլթանական Թուրքիայի կողմից: Պայմանագիրը ստորագելու պահին Թուրքիայի մեծ մասը արդեն զբաղեցված էր գերտերությունների զորքերով: Սեւրի դաշնագրով, Թուրքիան կորցնում էր վերահսկողությունը մի շարք տարածքների նկատմամբ, մասնավորապես՝ Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին` Վան, Բիթլիս, Էրզրում ու Տրապիզոն վիլայեթների սահմանները գծելու իրավասության առումով, որի արդյունքում Հայաստանը մուտք էր ունենում դեպի Սեւ ծով:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment