Thursday, November 12, 2009

Թվայնացվել է սումգայիթյան ջարդերի ականատեսների մոտ 200 վկայություն

Panorama.am 12.11.2009 - «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» Գլխավոր Դատախազության և ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի աջակցությամբ շարունակում է «Սումգայիթի գործի» արխիվների թվայնացումը: Ներկայում, աշխարհի մի քանի երկրներից մեծ քանակությամբ կամավորների ներգրավմամբ, արդեն թվայնացվել է 1988թ-ի փետրվարի վերջին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացված հայկական ջարդերի ականատեսների մոտ 200 վկայություն: Վերջին մեկ ամսվա ընթացքում «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունն» իր գործընկերների հետ համատեղ մի շարք միջոցառումներ է անցկացրել, որոնց արդյունքում youtube, rutube, facebook, mail.ru-ի պես տեղեկատվական դաշտերում արգելափակվել է այլատյացական, հակահայկական, հակասեմիտական, հակաքրդական, հակահունական և հակավրացական բովանդակություն ունեցող 2000-ից ավելի տեսահոլովակ: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» նախաձեռնել է միջէթնիկական կոնֆլիկտների պատմությանն ու էթնիկական անհանդուրժողականության արտահայտումներին վերաբերող գրականության թվայնացում և տարածում ինտերնետ-գրադարանների միջոցով: Նախաձեռնության տեղեկացմամբ, Երևանում գործող կազմակերպությունն աշխատանքներ է տանում տարածաշրջանում առկա միջէթնիկական հակամարտությունների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ: Բացի այդ` կազմակերպությունն իր գործընկերների հետ համատեղ, մասնավորապես ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի (ՀԿՏԿ) աջակցությամբ, իրականացնում է համացանցի կայք էջերում այլատյացություն պարունակող նյութերի շրջանառության ու տարածման կասեցում: Ներկայումս համացանցում տեղադրված է ներքոնշյալ գրականության ցանկը, որը մատչելի է յուրաքանչյուրի, այդ թվում և հայ ընթերցողի համար. www.armenianhouse.org Бакур: – Город-крепость Шуши (арм. яз) http://www.armenianhouse.org Энаят-Олла Реза: – Азарбайджан и Арран (Атурпатакан и Кавказская Албания) Нвард Кочар: – Антропология армян. Дерматоглифика и популяционная структура Мери Кочар: – Армяно-турецкие общественно-политические отношения и армянский вопрос в конце XIX – начале XX веков А. А. Папазян: – “Джихан-нюма” и “Фезлеке” Кятиба Челеби как источник по истории Армении (XVII в.) Германские источники о геноциде армян: период Первой Мировой войны: сборник документов и материалов http://www.armenianhouse.org И. М. Дьяконов: – “Архаические мифы востока и запада” В. А. Хачатурян: – “Урарты или урартийцы—кто они?” http://www.armenianhouse.org Ю. Барсегов: - “Нагорный Карабах в международном праве и мировой политике” На данный момент в процессе оцифровки находятся и другие книги: Кавказское соседство: Турция и Южный Кавказ – в процессе редактирования И. М. Дьяконов: “Предыстория армянского нагорья” – в процессе редактирования Մոտ ապագայում ծրագրվում է սեփական ցանցային գրադարանի ստեղծում:

No comments: