Monday, November 2, 2009

Հայաստանի փողի քանակությունն աճել է

NEWS.am 2.11.2009- 2009թ. սեպտեմբերի վերջի դրությամբ հանրապետությունում փողի բազան կազմել է 461 մլրդ 672 մլն դրամ:ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 19 մլրդ 928 մլն դրամով կամ 4,5 տոկոսով, ընդ որում ՀՀ զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոսի համեմատությամբ կրճատվել են 4,4 տոկոսով եւ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են 549 մլրդ 59 մլն դրամ:«Բիզնես 24» կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ դրամով ՀՀ պարտադիր պահուստներն աճել են 18,8 տոկոսով, իսկ պարտադիր պահուստներն արտարժույթով գրանցել են 22,5 տոկոս աճ:Ազգային վճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2009թ. սեպտեմբերի վերջի դրությամբ փողի զանգվածը կազմել է 743 մլրդ 693 մլն դրամ: Այս ցուցանիշը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 3 մլրդ 298 մլն դրամով կամ 0,4 տոկոսով:

No comments: