Monday, November 2, 2009

Անցյալ տարի այս օրը. Հայաստանը և Ադրբեջանը Հռչակագիր ստորագրեցին

Tert.am 2.11.2009- Անցյալ տարի նոյեմեբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը։ Մյուս իրադարձությունները, օրինակ, Ստալինի որդու մահը կամ Վրաստանի նոր վարչապետի նշանակումը մնացին այդ իրադարձության ստվերում։ Հռչակագիրը ստորագրվեց… Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Հռչակագիր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ներկայությամբ, հնչեցրել է բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթղթի տեքստը: Նախագահները հայտարարել են, որ «կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար»։ Մեդվեդևը, Սարգսյանը և Ալիևը «պայմանավորվել են հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման առումով շարունակել աշխատանքները բարձր մակարդակով և կարգադրել են ԱԳՆ ղեկավարներին ակտիվացնել քայլերն այդ ուղղությամբ»: Բրայզան Հռչակագրի ստորագրումը կարևոր քայլ է համարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում Հռչակագրի ստորագրումը կարևոր քայլ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Հռչակագիրը կառուցողական բնույթ է կրում և մի քանի կարևոր կետ է պարունակում, մասնավորապես, այն կետը, համաձայն որի հակամարտությունը կարգավորվելու է միայն քաղաքական եղանակով և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ», - նշել է Բրայզան: Նրա խոսքերով, այս ամենը համանախագահներին հետագա հաջող բանակացությունների հնարավորություն է տալիս, որոնք ուղղված կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

No comments: