Sunday, November 1, 2009

Օտարերկրացիները Հայաստանում զբաղվում են թմրանյութերով եւ մաքսանենգությամբ

News.am- 31-10-2009- Օտարերկրացի հանցագործները Հայաստանում հիմնականում զբաղված են թմրանյութերի իրացմամբ եւ մաքսանենգությամբ: Հայաստանի ոստիկանությունից NEWs.am-ին հայտնում են, որ օտարերկացիների կատարած հանցագործությունների մեջ 3-րդ տեղը զբաղեցնում է մարմնական վնասվածքներ հասցնելը: Ըստ ոստիկանության՝ 2009թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում օտարերկրացի հանցագործների կողմից կատարվել է 71 հանցանք, մեղադրանք է առաջադրվել 78 օտարերկրացիների, իսկ 53 անձի նկատմամբ 40 քր. գործեր, որ հարուցվել են ավելի վաղ կատարված հանցագործությունների համար, գտնվում են քննության փուլում: Ի դեպ, Հայաստանում օտարերկրացիների նկատմամբ կատարվել է 79 հանցագործություն:

No comments: