Thursday, November 19, 2009

ԱՄՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

«Լրագիր» 19-11-2009- ԱՄՆ էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգստարը հայտարարել է, թե եթե Ադրբեջանը եւ Թուրքիան ձգձգեն բանակցությունները եւ համաձայնության չգան Նաբուկո նախագծի համար գազի տրանզիտի գնի շուրջ, ապա Արեւմուտքը կսկսի փնտրել այլ ճանապարհներ: Նախատեսվում էր, որ Նաբուկոյի գազի առաջին խմբաքանակը կտրամադրի Ադրբեջանը: Մորնինգստարն ասել է, թե կդիտարկվի Նաբուկոյի համար Իրաքից ու Թուրքմենստանից գազ ստանալու տարբերակը, ինչպես նաեւ Նաբուկոյի՝ Թուրքիան շրջանցելու տարբերակը: ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն ասել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը պետք է հասկանան, որ Նաբուկոն համապատասխանում է իրենց ռազմավարական շահերին: Նշենք, որ Ռուսաստանին ձեռնտու չէ իր տարածքը շրջանցող այս նախագծի իրականացումը: Չի բացառվում, որ թուրք-արեւմտյան հարաբերության վատթարացման եւ թուրք-ռուսական մերձեցման պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեն այս նախագծի իրականացումը խոչընդոտելու համար:

No comments: