Wednesday, November 18, 2009

Թուրքիայի գլխին փորձանք բերած թուրքը

Panorama.am. 18-11-2009- Թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթի էլեկտրոնային կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի Էդիս Քայալարը Թուրքիային փորձանքի մեջ է գցել: Աղբյուրի հաղորդմամբ` վերջինս շանտաժի սպառնալիքով փորձել է աշխարհահռչակ թոփ մոդել Սինդի Քրոուֆորդից շորթել 100.000 դոլար: Էդիս Քայալարը շանտաժի համար օգտագործել է Քրոուֆորդի աղջկա ձեռնաշղթաներով նկարը: Նշվում է, որ Լոս-Անջելեսի դատարանը Քայալարին ձերբակալելու որոշում է կայացրել, իսկ նա հանգստանալու նպատակով գտնվում է Թուրքիայում: Ամերիկացի իրավապահներն այժմ պատրաստվում են պահանջել, որպեսզի օրինազանց այդ թուրքին Անկարան հանձնի իրենց: «Սակայն այստեղ մի խնդիր կա: Եթե Թուրքիան գերմանական քաղաքացիություն ունեցող Քայալարին հանձնի Միացյալ Նահանգների ոստիկանությանը, ապա խնդիրներ կունենա Գերմանիայի հետ: Իսկ եթե նման կերպ չվարվի, ապա խնդիրներ կունենա ամերիկյան իշխանությունների հետ»,- մտահոգություն է հայտնում «Vatan»-ը:

No comments: