Wednesday, November 18, 2009

Թուրքիայում թույլատրվել է հայերեն լեզվով հեռարձակումը

ԱՅՍՕՐ 18.11.2009 - Թուրքիայի կառավարությունը թույլատրել է ազգային փոքրամասնությունների լեզվով ռադիո- և հեռուստահեռարձակումը: Թուրքիայի Ռադիոհեռարձակման և հետուստատեսության Բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել թույլատրել երկրում, մասնավորապես, հայերեն և քրդերեն լեզուներով հեռարձակումը: Թուրքիայի Ռադիոհեռարձակաման և հետուստատեսության Բարձրագույն խորհրդի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությանը հայտնել է հետևյալը. «Թույլատրվել է շուրջօրյա հեռարձակումը բոլոր` առանց սահմանափակման, տեղական լեզուներով, որոնք Թուրքիայում հասնում են 28-ի: Վերցված է արգելքը կրթական և մանկական ուսուցանողական հաղորդումների վրա: Խորհուրդը նաև որոշում է կայացրել մինչև 50 տոկոս ավելացնել հեռարձակման ընկերություններում օտարերկրյա կապիտալը»: Ավելի վաղ Թուրքիայում թույլատրվում էր սահմանափակ ժամանակով ազգային փոքրամասնությունների լեզվով միայն լուրերի, երաժշտության և մշակութային ծրագրերի հեռարձակումը:

No comments: