Thursday, November 19, 2009

Իմ ընտանիքը չի պատվաստվի. Էրդողան

Tert.am.19-11-2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ավելի վաղ արդեն հրաժարվել էր պատվաստվել խոզի գրիպի դեմ, կտրականապես դեմ է A/H1N1 պատվաստանյութի ներկարկումներին, հաղորդում է թուրքական «Վաթան» թերթը: «Ես իմ կարծիքը չեմ փոխել: Ես վարակվելու վտանգի դեմ կանգնած չեմ: Այդ իսկ պատճառով չեմ պատվաստվում: Իմ ընտանիքում ոչ ոք չի պատվաստվել: Որպես կանխարգելիչ միջոցներ`օգտագործում ենք առողջ սնունդ և վիտամիններ»,- նշել է Էրդողանը:

No comments: