Monday, November 2, 2009

Իրանի իշխանությունները մտադիր են փոխել մայրաքաղաքը

Tert.am 2.11.2009- Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Իրանի իշխանությունները պատրաստվում են երկրի մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից մեկ այլ քաղաք: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ներին, Իրանի իշխանությունները ծանրութեթև են անում մայրաքաղաքը սեյսմակայուն գոտուց տեղափոխելու հարցը»: Հաղորդվում է նաև, որ ծրագիրն արդեն հաստատվել է Իսլամական հանրապետության գերագույն օրենսդիր մարմնի կողմից: Թե կոնկրետ որ քաղաքը կարժանանա Իրանի մայրաքաղաքի պատվին, դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Թեհրանն Իրանի մայրաքաղաքն է 1795թ. ի վեր:

No comments: