Monday, November 2, 2009

ԱՄՆ-ի հրեաները աջակցում են Թուրքիայի իշխանություններին

NEWS.am- 2.11.2009- ԱՄՆ–ի հրեական հայտնի կազմակերպությունը հայտնել է, որ շարունակում է իր աջակցությունը Անկարայի քաղաքականությանը՝ Հայկական հարցի առնչությամբ: Թուրքական TRT կայքէջի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հայտնի հրեական կազմակերպություններից մեկի` «Ընդդեմ զրպարտության միության» նախագահ Աբրահամ Ֆոքսմանը հայտնել է, որ 1915 թվականի իրադարձությունների հետ կապված իրենց դիրքորոշումը չի փոխվել եւ շարունակվում է Անկարային հայտնած աջակցությունը այդ հարցում: Ֆոքսմանը նաեւ հույս է հայտնել, որ թուրք-հրեական վերջին շրջանի լարվածությունը կհաղթահարվի` քանի որ միշտ եղել է թուրք-հրեական ամուր բարեկամություն:NEWS.am-ը հիշեցնում է, որ «Ընդդեմ զրպարտության միության» նախագահ Աբրահամ Ֆոքսմանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր որ իրենք 1915 թվականին հայերի հանդեպ իրականացրած իրադարձությունները ճանաչում են որպես ցեղասպանություն, սակայն դեմ են եղել ԱՄՆ կոնգրեսին ներկայացրած հայկական բանաձեւի ընդունմանը:Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջինը հանդիպել է հենց «Ընդդեմ զրպարտության միության» նախագահ Աբրահամ Ֆոքսմանը: Ֆոքսմանը իրենց աջակցությունն է հայտնել հայ-թուրքական սկսված մերձեցմանը:

No comments: