Panorama.am 12.11.2009 - Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Բուլղարիայի դեսպանը պրն Աբրահամյանին է փոխանցել իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն Ցեցկա Ցաչևայի նամակը, որով նա Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Սոֆիա:
Պրն Աբրահամյանը երախտագիտությամբ ընդունել է այդ հրավերը: Զրուցակիցները պայմանավորվել են, որ ՀՀ ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք այցի ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով:
Այնուհետև ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք մասնավորապես կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրել են առևտրատնտեսական կապերի խորացմանը: Այդ համատեքստում կողմերը համաձայնել են մոտակա ժամանակներս հայ-բուլղարական բիզնես-ֆորում կազմակերպելու անհրաժեշտության հարցում:
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment