Thursday, November 12, 2009

Արթուր Աղաբեկյանը մտադիր է դուրս գալ ՀՅԴ խմբակցությունի՞ց

News.am. 12-11-2009- ՀՅԴաշնակցություն խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանը մտադիր է դուրս գալ խմբակցությունից: Ինչպես հայտնում է «Ժամանակ» թերթը, նա դեմ է ոչ միայն իշխանությունների ներքին, այլեւ արտաքին քաղաքականությանը, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների առողջացման ուղղությամբ եւ Դաշնակցություն կուսակցության իրագործած քայլերին: Թերթը գրում է, որ ըստ Աղաբեկյանի՝ ՀՅԴ-ն պետք է հանդես գա առավել արմատական դիրքերից քան անում է: Հիշեցնենք, որ Արթուր Աղաբեկյանը ժամանակին Հայաստանի պաշտպանության փոխնախարարն է եղել:

No comments: