Thursday, November 19, 2009

Թուրքիայում անհանգստացած են Գերմանիայում թուրքերեն եթերաժամերի կրճատման փաստից

News.am. 18-11-2009- Թուրքիայում անհանգստացած են Գերմանիայում թուրքերեն եթերաժամերի կրճատման փաստից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Այս տարվա սկզբին Գերմանիայում 17 լեզվով, այդ թվում՝ թուրքերենով եթեր գնացող Radyo Multikulti-ն փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով։ Համարյա միաժամանակ ընդհատվեց նաեւ 25 տարի գուծունեություն ծավալող թուրքական թատրոնի ֆինանսավորումը։ Դեռեւս 7 ամսվա գործունեություն ծավալող DPA գերմանական ռադիոկայանը, որը նույնպես թուրքերեն հեռարձակում ուներ՝ մինչ այս տարվա վերջ կփակվի։ Թուրքերենին մեկ այլ հարված եկավ "Արեւմտյան Գերմանիայի ռադիո-հեռուստաընկերությունների խորհուրդից (WDR): Այդ կառույցի ներսում գործող Քյոլնի ռադիոյի հիմնադրման 45 ամյակի օրը հայտարարվեց, որ առավոտյան եթեր գնացող 1 ժամանոց թուրքերեն հաղորդումները կփոխարինվեն գերմաներենով։ Քյոլնի ռադիոյի շաբաթական 10.5 ժամ ընդհանուր տեւողությամբ թուրքերեն հաղորդումները կդառնան 5 ժամ։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Բուլղարիայում նույնպես բողոքում են Բուլղարիայի ազգային հետուստատեսությամբ թուրքերեն լուրերի հեռարձակման փաստից։ Այդ կապակցությամբ բուլղարական կուսակցություններից մեկի ազգայնական առաջնորդը ազգային հեռուստաընկերության շենքի դիմաց՝ ի նշան բողոքի նույնիսկ իրեն փորձել էր այրել։ Կան տեղեկություններ, որ Բուլղարիայում թուրքերեն հեռարձակման դեմ ստորագրահավաք է սկսվել։

No comments: