Tuesday, November 17, 2009

Եվրոպական կապիտալիզմը հաղթում է ամերիկյանին

Tert.am 17.11.2009 - Boston Consulting Group վերլուծական ծառայության ուսումնասիրության համաձայն՝ կուտակած հարստության ցուցանիշով Եվրամիությունը շրջանցել է ԱՄՆ-ին: Այսօր Եվրամիության 27 երկրներում կոնսոլիդացված ակտիվները հասնում են $32,7 տրլն-ի: ԱՄՆ-ը և Կանադան միասին ունեն $29,3 տրլն: Եվրոպայի գերազանցությունը պայմանավորված է ճգնաժամով, որից ավելի շատ տուժել է ԱՄՆ-ը: Ուսումնասիրությունը հերքում է որոշ քաղաքական գործիչների այն պատկերացումները, թե Եվրամիությունը թույլ կառույց է, որը չունի համաշխարհային գործընթացների վրա ազդելու հնարավորություն: Սակայն Եվրոպան այսօր առավել անվտանգ, ապահով ու միացյալ է, քան պատմության որևէ այլ ժամանակահատվածում, իսկ ֆինանսական ճգնաժամը հնարավորություն տվեց է՛լ ավելի միասնական լինել: Կապիտալիզմի կարգավորվող մոդելը, որը հավանության է արժանացել ամենուր՝ Ֆինլանդիայից մինչև Ֆրանսիա, այսօր ավելի նախընտրելի է մնացած երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, իսկ ԵՄ հարևանները հերթ են կանգնում եվրոպական ընտանիքի մաս դառնալու համար: «Կապիտալ» օրաթերթ

No comments: